ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 հունիսի 2009 թ. |
N 61 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն` ճշտում կամ լրացում կատարել ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:
Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին ու 14-րդ հոդվածի 8-րդ մասերի միջև հակասություն առկա չէ. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները պետք է ընկալել պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |