Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 մարտի 2009 թ.

N 1 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, քննարկելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետի 25.02.09 թ. N 061/954 գրությունը և հաշվի առնելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար»:

Վերոգրյալ դրույթը նշանակում է, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն բնապահպանական վճարներից ազատվում են միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնները սահմանված կարգով շրջակա միջավայրում (աղբավայրերում) իրենց կողմից տեղադրելու համար:

 

 Նախարար՝ Ա. Հարությունյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան