Գլխավոր տեղեկություն
Համար
N 353
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

26 ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 1997 թվականի N 353
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ «ՆԱԻՐԻՏ» ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արդշինբանկ» ԲԲԸ-ի վարձակալած պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացող պարտավորությունների և «Արդշինբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտավորությունների կարգավորման նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը վաճառելու մասին» N 256 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` առաջարկել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին և «Նաիրիտ» ՓԲԸ-ին «Արդշինբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքը վարկի հիմնական գումարի` սույն որոշման 2-րդ կետում նշված մասի չափով համարել մարված և միաժամանակ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի վարձակալած պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացող «Արդշինբանկ» ԲԲԸ-ի պարտավորությունները սահմանված կարգով փոխանցել «Նաիրիտ» ՓԲԸ-ին:

2. Նշված պարտավորությունների փոխանցումը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Արդշինբանկ» ԲԲԸ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքվող եռակողմ պայմանագրի հիման վրա` «Արդշինբանկ» ԲԲԸ-Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և «Նաիրիտ» ՓԲԸ-«Արդշինբանկ» ԲԲԸ, վարկի հիմնական գումարի մասով` պարտավորություններից նվազագույնի չափով` սույն որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան