Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58070/12 և 21այլ
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՂԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատներ թիվ 58070/12 և 21 այլ)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

5 դեկտեմբերի 2019թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2019 թվականի նոյեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության 22 քաղաքացիների կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից ներկայացվող աղյուսակում նշված ամսաթվերին Դատարան ներկայացված 22 գանգատների (պարոն Սերգեյ Աղանյան և 21 այլք (դիմումատուներ), տե՛ս կից ներկայացվող աղյուսակը) հիման վրա:

2. Դիմումատուներին ներկայացրել են համապատասխանաբար Ստրասբուրգում, Փարիզում և Երևանում գործող իրավաբաններ պարոն Պ. Մուզնին, պարոն Ա. Կարբոնյոն և պարոն Ա. Մարտիրոսյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:

3. 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Կառավարությունը ծանուցվել է դիմումատուների՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ենթադրյալ խախտմանն առնչվող բողոքների մասին, իսկ գանգատների մնացած մասը հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուների վերաբերյալ մանրամասները շարադրված են կից ներկայացվող աղյուսակում:

5. Դիմումատուները բոլորը Եհովայի վկաներ են, որոնք 2012 թվականի տարբեր ամսաթվերի դատապարտվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են և՛ զինվորական, և՛ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից՝ պնդելով, որ վերջինն իսկապես քաղաքացիական բնույթի չէ, և որ այն հակասում է իրենց խղճին: Դիմումատուները բողոքել են, որ իրենց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելով և իրենց դատապարտելով՝ խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները;

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Համապատասխան ներպետական օրենսդրությունը և միջազգային փաստաթղթերն ամփոփ ներկայացված են Դատարանի՝ Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի (թիվ 75604/11, §§ 27-48, 2017 թվականի հոկտեմբերի 12) գործով վճռում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

7. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է համարում ուսումնասիրել դրանք մեկ վճռի շրջանակներում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

8. Կառավարությունն իր՝ 2019 թվականի ապրիլի 18-ի գրությամբ մերժել է Դատարանի՝ գործի բարեկամական կարգավորման վերաբերյալ առաջարկությունները և պահանջել, որ Դատարանը հանի գործերն իր՝ քննության ենթակա գործերի ցուցակից՝ կից ներկայացվող միակողմանի հայտարարությունների հիման վրա՝ դիմումատուների կողմից ներկայացված խնդիրների լուծման նպատակով:

9. Դիտարկելով Կառավարության միակողմանի հայտարարությունների պայմանները՝ Դատարանը եզրակացնում է, որ դրանք բավարար հիմքեր չեն պարունակում համարելու, որ Կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների հարգումը չի պահանջում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ, վերջում)։

10. Հետևաբար Դատարանը մերժում է գանգատը հանելու մասին Կառավարության պահանջը և հետևապես անցնում է գործի ըստ էության քննությանը (տե՛ս Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]], թիվ 26307/95, §§75-77, ՄԻԵԴ 2003‑VI)։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

11. Դիմումատուները բողոքել են, որ նրանց նկատմամբ քրեական գործով վարույթ հարուցելով և նրանց դատապարտելով զինվորական և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից խուսափելու համար՝ խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը:

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք … անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»։

 

12. Կառավարությունը չի վիճարկել այդ փաստարկը։

13. Դատարանն արդեն իսկ հայտնաբերել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում սույն գործում բարձրացված հարցերին համանման հարցերի առնչությամբ՝ Ադյանը և այլք (վերևում հիշատակված՝ §§ 67-74) գործով նշանակալից վճռում:

14. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը չի գտել որևէ համոզիչ փաստ կամ փաստարկ՝ սույն գանգատների ընդունելիության և գործի ըստ էության քննության առնչությամբ այլ եզրահանգում կատարելու համար: Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում դիմումատուների՝ զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար դատապարտմամբ խախտվել է նրանց՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

15. Հետևաբար այս բողոքներն ընդունելի են, և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

16. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

17. Դիմումատուներից յուրաքանչյուրը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել է 10 000 եվրո և 2 000 եվրո՝ ներպետական վարույթների շրջանակներում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար:

18. Կառավարությունը վիճարկել է պահանջները՝ պնդելով, որ պահանջվող գումարները չափազանցված են։

19. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 1 000 եվրո՝ ներպետական վարույթների շրջանակներում և Դատարանում կրած ծախսերի համար:

20. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Մերժում է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատներն իր գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը՝ նրա կողմից ներկայացված միակողմանի հայտարարությունների հիման վրա.

3. Հայտարարում է դիմումատուների՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքներն ընդունելի.

4. Վճռում է, որ յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում.

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր դիմումատուի պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ

Քրշիշթոֆ Վոյտիչեկ

Նախագահ

Հավելված

 

Գործերի ցանկը

 

Թիվ

Գանգատ թիվ

Գործի անվանումը

Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուն,
ծննդյան ամսաթիվը,
բնակության վայրը,
քաղաքացիությունը

1.

58070/12

Աղանյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Սերգեյ ԱՂԱՆՅԱՆ
1993 թվականի հունիսի 2
Երևան
ՀՀ

2.

58073/12

Առաքելյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Արամայիս ԱՌԱՔԵԼՅԱՆ
1993 թվականի հունիսի 19
Մեծամոր
ՀՀ

3.

58077/12

Ասլանյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ
1993 թվականի հոկտեմբերի 14
Գյումրի
ՀՀ

4.

58078/12

Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Անանիա ԳՐԻԳՈՐՅԱՆ

1993 թվականի դեկտեմբերի 12

գյուղ Նոր Արմավիր

ՀՀ

5.

58085/12

Հարությունյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Արսեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1993 թվականի փետրվարի 20
Երևան
ՀՀ

6.

58089/12

Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1993 թվականի մարտի 31
Երևան
ՀՀ

7.

58091/12

Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Արծրուն ԽԱՉԱՏՐՅԱՆ
1993 թվականի սեպտեմբերի 20
գյուղ Մեղրաձոր
ՀՀ

8.

58095/12

Խոդոյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Մաքսիմ ԽՈԴՈՅԱՆ
1988 թվականի ապրիլի 3
գյուղ Նոր Գեղի
ՀՀ

9.

58098/12

Սահակյանն ընդդեմ Հայաստանի

2011 թվականի սեպտեմբերի 3

Գևորգ ՍԱՀԱԿՅԱՆ
1993 թվականի հունվարի 20
Երևան
ՀՀ

10.

58111/12

Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Սերյոժա ՍՏԵՓԱՆՅԱՆ
1993 թվականի մարտի 22
Արմավիր
ՀՀ

11.

58120/12

Վարդանյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Վարազդատ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1993 թվականի հոկտեմբերի 26
Նոր Խարբերդ
ՀՀ

12.

58127/12

Զաքարյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի սեպտեմբերի 3

Նվեր ԶԱՔԱՐՅԱՆ
1993 թվականի հոկտեմբերի 30
Լուսակունք
ՀՀ

13.

752/13

Առաքելյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1994 թվականի մարտի 19
Երևան
ՀՀ

14.

757/13

Առաքելյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Գևորգ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1990 թվականի հունվարի 3
Երևան
ՀՀ

15.

758/13

Բոյաջյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Տիգրան ԲՈՅԱՋՅԱՆ
1993 թվականի հուլիսի 13
Երևան
ՀՀ

16.

760/13

Դավթյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Հակոբ ԴԱՎԹՅԱՆ
1994 թվականի մայիսի 22
գյուղ Վարդենիկ
ՀՀ

17.

761/13

Գալստյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Մուշեղ ԳԱԼՍՏՅԱՆ
1994 թվականի ապրիլի 3
գյուղ Զովունի
ՀՀ

18.

762/13

Մանասյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Միխաիլ ՄԱՆԱՍՅԱՆ
1993 թվականի օգոստոսի
3 ավան Արզնի
ՀՀ

19.

764/13

Սարգսյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
1993 թվականի հունվարի 1
Երևան
ՀՀ

20.

766/13

Տեր-Գալստյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Վահե ՏԵՐ-ԳԱԼՍՏՅԱՆ
1993 թվականի հուլիսի 2
Երևան
ՀՀ

21.

767/13

Երեմյանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Արտյոմ ԵՐԵՄՅԱՆ
1990 թվականի հոկտեմբերի 31
Երևան
ՀՀ

22.

768/13

Եսայանն ընդդեմ Հայաստանի

2012 թվականի դեկտեմբերի 21

Մարտիրոս ԵՍԱՅԱՆ
1994 թվականի փետրվարի 28
Երևան
ՀՀ