Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

16 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թ. N 23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» N 164 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:

Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին և 3-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Ձև

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏ

 

Պետական ակտը տրված է

_________________________________________________________________
(սեփականատիրոջ անունը, ազգանունը)

Սեփականության իրավունքով նրան է հատկացվում ____________________________________ հա

հողատարածություն

_____________________________________________________________________
(գտնվելու վայրը)

Համաձայն ____________________________________________________________________ 199 թ.     N
(իրավասու մարմնի անվանումը)

որոշման:

Սույն պետական ակտը կազմված է 2 օրինակից, որից 1-ին օրինակը տրվում է սեփականատիրոջը, իսկ 2-րդը պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում։ Ակտը գրանցված է հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հաշվառման մատյանում____________________ համարով:

Պետական ակտը համաձայնեցված է______________________ մարզի_______________________ ______________ համայնքի ղեկավարի հետ։

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության տարածքային

մարմնի ղեկավար

________________________________
(անունը, ազգանունը)

________________________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

«_____» ________________________ 199 թ.