Գլխավոր տեղեկություն
Համար
N 322
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 1998 թվականի N 322
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում «Ասբոցեմենտ» արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 453626 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ասբոցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել ծառայողական բնակարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 13-ի N 505 որոշման:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արարատի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 429040 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42904 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 429040 հազ. դրամ է, որը համապատասխանում է 42904 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Ասբոցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 24585 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ`15128 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 490 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2170 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 2760 հազ. դրամ,

համատեղ գործունեության գծով` 2528 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1509 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

2.1. Երևանի կահույքի պատրաստման և նորոգման փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմավորելով Երևանի կահույքի պատրաստման և նորոգման բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, ինչպես նաև մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողին որոշելու կարգի մասին:

2.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 27800 հազ. դրամ,

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին տարում` 13900 հազ. դրամ:

2.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի N 2 ՏԱՏՁ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 226656 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տաքսի-2» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. «Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել ստուգման-բացթողման մասնաշենքը (շենքը 182 քառ. մ, հաշվեկշռային արժեքը` 339000 դրամ), 52 տրանսպորտային միջոցը (հաշվեկշռային արժեքը` 5990000 դրամ, ցանկը կցվում է) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3.4. «Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 560, 1997 թվականի մայիսի 20-ի N 138 որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 253 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված 9 հիմնական միջոցը (հաշվեկշռային արժեքը` 183775 դրամ, գնահատված արժեքը` 605000 դրամ, ցանկը կցվում է):

3.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 225690 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22569 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 225690 հազ. դրամ է, որը համապատասխանում է 22569 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. «Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 969 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 195 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 734 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 40 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

4.1. «Սիսական» փակ բաժնետիրական ընկերության (Սիսիանի տրիկոտաժի արտադրական միավորում) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմավորելով «Սիսական» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Սիսական» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

4.3. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի տեղեկագրում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, հաղթողին որոշելու կարգի մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և մինչև 1998 թվականի հուլիսի 10-ը կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար նախատեսված ներդրումների չափը,

աշխատավորական կոլեկտիվին տրամադրվող սոցիալական երաշխիքները:

4.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի ալրաղաց» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 2144202 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի ալրաղաց» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Երևան, Նար-Դոսի 2) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել Երևանի Կենտրոն թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկամսյա ժամկետում Երևանի Կենտրոն թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 35 տոկոսի չափով:

5.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1266610 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 126661 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 1266610 հազ. դրամ է, որը համապատասխանում է 126661 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.7. «Երևանի ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 877595 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 65361 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 4213 հազ. դրամ,

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3394 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 741096 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 63531 հազ. դրամ:

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

5.9. Գաղտնի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ց Ա Ն Կ

 

«Տաքսի-2» պետական փակ բաժնետիրական ընկերության կԱԶմից առանձնացվող ԵՎ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնվող տրանսպորտային միջոցների

 

NN
ը/կ
Անվանումը Պետական
համարանիշը
Տարեթիվը Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
1 2 3 4 5
1. ԳԱԶ-24-17 81-28 1988 114551
2. ԳԱԶ-24-17 74-83 1988 119110
3. ԳԱԶ-24-17 75-48 1988 120302
4. ԳԱԶ-24-17 81-33 1989 116041
 5. ԳԱԶ-24-17 81-72 1989 118931
6. ԳԱԶ-24-17 81-86 1989 125198
7. ԳԱԶ-24-17 72-41 1988 120928
8. ԳԱԶ-24-17 72-44 1988 120928
9. ԳԱԶ-24-17 86-41 1989 108680
10. ԳԱԶ-24-17 81-54 1989 114551
11. ԳԱԶ-24-17 91-65 1990 93482
12. ԳԱԶ-24-17 79-91 1989 110260
13. ԳԱԶ-24-17 81-63 1989 116041
14. ԳԱԶ-24-17 92-01 1990 93482
15. ԳԱԶ-24-17 86-24 1990 123252
16. ԳԱԶ-24-17 81-38 1989 114551
17. ԳԱԶ-24-11 42-61 1986 122418
18. ԳԱԶ-24-11 63-75 1987 118574
19. ԳԱԶ-24-17 68-07 1988 118872
20. ԳԱԶ-24-11 64-36 1987 118425
21. ԳԱԶ-24-17 73-94 1988 119080
22. ԳԱԶ-24-17 04-39 1988 119855
23. ԳԱԶ-24-17 48-51 1986 119825
24. ԳԱԶ-24-11 52-40 1987 99204
25. ԳԱԶ-24-11 61-51 1987 97982
26. ԳԱԶ-24-11 63-84 1987 118574
27. ԳԱԶ-24-11 63-91 1987 98574
28. ԳԱԶ-24-11 65-01 1987 118574
29. ԳԱԶ-24-11 67-32 1988 96760
30. ԳԱԶ-24-11 67-38 1988 117620
31. ԳԱԶ-24-11 67-52 1988 121375
32. ԳԱԶ-24-11 68-28 1988 118872
33. ԳԱԶ-24-17 72-56 1988 119110
34. ԳԱԶ-24-17 79-76 1989 110260
35. ԳԱԶ-24-11 61-76 1987 118216
36. ԳԱԶ-24-11 63-80 1987 118574
37. ԳԱԶ-24-11 64-32 1987 98429
38. ԳԱԶ-24-11 65-15 1987 120064
39. ԳԱԶ-24-17 69-84 1988 120064
40. ԳԱԶ-24-17 74-81 1988 117143
41. ԳԱԶ-24-11 63-74 1987 98578
42. ԳԱԶ-24-11 63-77 1987 118574
43. ԳԱԶ-24-11 65-37 1987 120600
44. ԳԱԶ-24-17 68-02 1988 118872
45. ԳԱԶ-24-17 68-29 1988 118872
46. ԳԱԶ-24-17 69-83 1988 118872
47. ԳԱԶ-24-17 73-02 1988 127931
48. ԳԱԶ-24-17 68-15 1988 118782
49. ԳԱԶ-24-11 63-70 1987 116484
50. ԳԱԶ-24-11 65-52 1987 120839
51. ԳԱԶ-24-17 75-41 1988 120302
52. ԳԱԶ-24-17 81-56 1989 114551
  Ընդամենը    

 5989989

       

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 253 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված «Տաքսի - 2» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա գույքի կազմում ընդգրկվող հիմնական միջոցների

 

NN
ը/կ|
Անվանումը Տեխնիկական
համարանիշը
Շահագործման
տարեթիվը
Թիվը
(հատ)
Հաշվեկշռային
 արժեքը (դր.)
1 2 3 4 5 6
1. Էլեկտրական մեխանիկական ամբարձիչ 5-8-88710/2 1973 3 52092
2. Ճնշակ (կոմպրեսոր) 155-2135 1984 1 3458
3. Հիդրավլիկ մամլիչ ԻՕՏ-2435 1973 1 3576
4. Հղկման- ողորկման հաստոց 3Ս-634 1973 1 18565
5. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր SU-500 1976 1 6138
6. Գարաժային ամբարձիչ ՆՏ-61 1973 1 40408
7. Տրանսֆորմատոր 36 վ.   1971 1 8314
8. Խառատային հաստոց 16 կ 20 1983 1 45176
9. Ուղղահայաց շաղափման հաստոց 2 ն-135 1972 1 6050
  Ընդամենը       183775

               

Կ Ա Զ Մ

 

Մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ