Գլխավոր տեղեկություն
Համար
N 553
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/23(56)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1998 թվականի N 553
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ NN 16, 22 ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևանի Ֆուչիկի փողոցի NN 16, 22 քանդման ենթակա 4-րդ կարգի վնասվածության (վթարային) բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների անհապաղ վերաբնակեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 146 որոշմամբ Ֆուչիկի փողոցի NN 16, 22 բնակելի շենքերի համար նախատեսված 200 մլն դրամն օգտագործել նշված բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման, այդ շենքերի քանդման և սեփականատերերի ու վարձակալների համար բնակարաններ գտնելու նպատակով:

2. Սահմանել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Ֆուչիկի փողոցի NN 16, 22 բնակելի շենքերի սեփականատերերին և վարձակալներին սեփականության իրավունքով հատկացվում է մեկ այլ բնակելի տարածություն` սեփականատերերի և վարձակալների կողմից նախկինում զբաղեցված բնակելի տարածությանը համարժեք:

Եթե վարձակալն ունեցել է լրացուցիչ բնակելի մակերես, ապա նրան հատկացվում է յուրաքանչյուր անձի համար 9 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս բնակելի տարածություն` համաձայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 663 որոշմամբ հաստատված կանոնադրության 44-րդ կետի:

3. Երևանի քաղաքապետին`

ա) Ֆուչիկի փողոցի NN 16, 22 բնակելի շենքերի սեփականատերերի կամ վարձակալների հետ կնքել բնակարանի հատկացման մասին պայմանագիր` նշելով հատկացվող բնակարանի չափը, հատկացման, սեփականատերերի և վարձակալների կողմից զբաղեցված բնակարանների ազատման ժամկետները.

բ) բնակարան ստանալուց հրաժարվող` նշված շենքերի սեփականատերերը կամ վարձակալները բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) քաղաքացիներին վերաբնակեցնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նշված շենքերի քանդումը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը ժամանակավորապես տրամադրել համապատասխան հանրակացարանային տարածք` Ֆուչիկի փողոցի NN 16, 22 շենքերի ապօրինի զբաղեցված բնակելի տարածություններում բնակվող փախստականների ընտանիքներին տեղավորելու համար:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշմամբ սահմանված կարգով Ֆուչիկի փողոց NN 16, 22 բնակելի շենքերում ապօրինի զբաղեցված բնակելի տարածություններում բնակվող փախստականների ընտանիքներին վերցնել հաշվառման` որպես արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների:

6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել քաղաքացիներից բնակարանները գնելու կարգը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանի համար նախատեսված միջոցների ֆինանսավորումը` 200 մլն դրամի չափով, իրականացնել մեկ ամսվա ընթացքում` երկու փուլով`

1-ին փուլ` 120, 0 մլն դրամ,

2-րդ փուլ` 80,0 մլն դրամ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան