«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1998 թվականի N 737
քաղ. Երևան
ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 1994 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրված «Գործընկերություն` հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթով և «Գործընկերություն` հանուն խաղաղության» հրավերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1998-2000 թվականներին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության անհատական գործընկերության ծրագիրը (կցվում է):
2. Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ
1998-2000
Մ Ա Ս I
1. ՆԱԽԱԲԱՆ
Կից ներկայացվող Հայաստան-ՆԱՏՕ 1998-2000 թվականների գործընկերության անհատական ծրագիրը համաձայնեցված է երկու կողմերի միջև: Այն հիմնված է ՆԱՏՕ-ի այն փաստաթղթերի վրա, որոնք ներկայացնում են «Գործընկերություն` հանուն խաղաղության» (այսուհետև` ԳՀԽ) ծրագրի ընդհանուր հայեցակետը, նպատակները և մեթոդները, ինչպես, օրինակ, 1994 թվականի հունվարի 11-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հայտարարությունը, 1994 թվականի հունվարի 10-ի հրավերն ու շրջանակային փաստաթուղթը, գործընկերության աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև 1996 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի կողմից տրամադրված ներկայացման փաստաթուղթը:
Իր ներկայացման փաստաթղթում Հայաստանը հայտարարել է, որ «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունը նպատակ է հետապնդում կառուցելու ազգային զինված ուժերի ստեղծման հիմքերը, հավատարիմ մնալու գործնական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքներին և ամրապնդելու անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում և այլ տարածաշրջաններում:
Ներկայացման փաստաթղթում Հայաստանի իշխանությունները նշել են գործընկերության քաղաքական նպատակներին հասնելու համար կատարված և կատարվելիք քայլերը, ինչպես նաև ռազմական ու այլ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել գործընկերության գործողություններում: Ներկայացման փաստաթղթում Հայաստանը կարևորում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, քաղաքացիական պաշտպանության և աջակցող կառույցների բնագավառում ՆԱՏՕ-ի երկրների համապատասխան կառույցների հետ փոխգործակցության և համատեղելիության հասնելու փաստը:
Գործընկերության անհատական ծրագիրը պետք է վերանայվի և համապատասխանեցվի տարեկան մեկ անգամ~ ըստ համաձայնեցված սկզբունքների:
Գործընկերոջ համագործակցության նպատակների ցուցակը ներկայացվում է III մասում: IV մասը բաղկացած է աղյուսակներից, որոնցում նշվում են 1998-2000 թվականների գործընկերության աշխատանքային ծրագրից ընտրված գործողությունները: V մասում ներկայացված է ԳՀԽ ծրագրի ոգով իրագործվող գործողությունների ցանկը: VI մասը պարունակում է օժանդակ տեղեկատվություն` ներառյալ բովանդակության ցանկը: Գործընկերության համադրման օղակն այս գործողությունների համադրողի դերը կարող է ստանձնել այն դեպքում, եթե նշված գործողություններում ընդգրկված են մեկից ավելի գործընկեր պետություններ:
2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ
Քանի որ սույն գործընկերության անհատական ծրագրում ընդգրկված ընդհանուր և յուրահատուկ բնույթի գործողություններից ոչ բոլորն են ենթակա բյուջետային գնահատման, դրանց ներգրավումը նշանակում է դրանց իրականացման քաղաքական հանձնառության ստանձնում, որը կարգավորվում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի համար անհրաժեշտ միջոցների ապահովման դրույթներով և շրջանակային փաստաթղթի ֆինանսավորման սկզբունքներով:
Մ Ա Ս II
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
«Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ապահովելու համար Հայաստանը պատրաստ է տրամադրել հետևյալ ուժերն ու միջոցները`
● ռազմավարական հրամանատարության և հսկման բաժնից գեներալների և սպաների խումբ (3 մարդ).
● Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Մոնզում գործընկերության համադրման օղակում մշտապես աշխատող կապի սպաներ.
● ռազմական դիտորդների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի միջազգային շտաբների համար խումբ (10 մարդ).
● փրկարարների գունդ արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:
Հայաստանը պատրաստ է տրամադրել Արմավիրի ուսումնական կենտրոնը գործընկերության շրջանակներում զորավարժությունների և դաշտային վարժանքների անցկացման նպատակով:
Հայաստանը պատրաստ է նաև տրամադրել մեխանիկական և այլ սարքավորումներ արտակարգ իրավիճակների և փրկարարական գործողությունների համար:
Մ Ա Ս III
ՀԱՅԱՍՏԱՆԻ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ~ ԸՍՏ P1-P3 ՍԱՆԴՂԱԿԻ
Ոլորտները |
Գործընկեր պետության նպատակները |
P |
Նկատառումները |
1 |
2 |
3 |
4 |
C3 (հրամանատարություն, հսկողություն և հաղորդակցություն) |
Ծանոթանալ ՆԱՏՕ-ի հաղորդակցության և տեղեկատվական համակարգերի (ՀՏՀ) քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական և տակտիկական ՀՏՀ-ի պլանավորման, ստեղծման, կիրառման, կառավարման ու սպասարկման հայեցակարգերին: | P1 | Փորձագիտական այցելություններ, ՆԱՏՕ-ի Հյ խորհրդի և դրա քաղաքացիական ու ռազմական ենթաբաժինների հանդիպումներ |
CEP (արտակարգ իրավիճակների պլանավորում) |
Համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանավորման ոլորտում, մասնավորապես, նախաաղետային պատրաստվածության միջոցառումների և արտակարգ իրավիճակների ու աղետների հակազդման շրջանակներում: Ռազմական ու քաղպաշտպանության հնարավորությունների օգտագործումը փրկարարական գործողությունների ժամանակ: | P1 | Ռազմական և քաղաքացիական ուժերի դերն ու հնարավորությունները բնական և արհեստական աղետների հետևանքներից բնակչության ու միջավայրի պաշտպանության գործում |
CRM (ճգնաժամային կառավարում) |
Ընդլայնված համագործակցություն ճգնաժամերի կառավարման բնագավառում ունակությունների զարգացման ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հայեցակարգային և կազմակերպչական տեսանկյանն ու որոշումների ընդունմանը: | P2 | Գործընկեր պետությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ճգնաժամային կառավարման վարժություններին |
DCF (ԶՈւ) պաշտպանական կառույցների ժողովրդավարական վերահսկում) |
Անվտանգության և պաշտպանության ոլորտում սահմանադրական և իրավական դաշտի կատարելագործում, ՀՀ կառավարության և խորհրդարանի քաղաքացիական ծառայողների ու մասնագետների ուսուցում, ժողովրդավարական հասարակարգում զինված ուժերի և հրամանատարական կառույցների կազմակերպում, ԵԱՀԿ վարքի կանոնակարգի իրականացման զննում: | P2 | Հավասարակշռված ռազմաքաղաքացիական հարաբերությունների զարգացման խթանում |
DPS (պաշտպանության քաղաքականություն/) ռազմավարություն) |
Պաշտպանության քաղաքականության, այդ թվում` ռազմական դոկտրինի ու ռազմավարության, ինչպես նաև ամբողջ անվտանգության վրա դրանց ազդեցության հայեցակարգային մոտեցումները հայ փորձագետներին ներկայացնելը: | P1 | Մասնակցություն դասընթացներին, սեմինարներին ու աշխատանքային հանդիպումներին, ինչպես նաև ռազմաքաղաքական վարող կոմիտեի (ՌՔՎԿ) 16+1 ֆորմատով հանդիպումներին` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման նպատակով |
DRT (ազգային պաշտպանական հետազոտությունների ու տեխնոլոգիաների պլանավորում, կազմակերպում, կառավարում) |
Ծանոթացում այս ոլորտում ՆԱՏՕ-ի մեթոդաբանությանը, կազմակերպմանն ու ընթացակարգին` այդ փորձը հետագայում յուրացնելու նպատակով: Միջազգային համագործակցության զարգացման նպատակով պաշտպանական հետազոտությունների և տեխնոլոգիայի բնագավառներում փորձի փոխանակում և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների մասին լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերում: | P3 | Ռազմական ու քաղաքացիական փորձագետների հանդիպումներ |
LNG (լեզվի ուսուցում) |
Ռազմական և քաղաքացիական անձնակազմերի համար լեզվի ուսուցման համադրում: ՆԱՏՕ-ի և ԳՀԽ մասնակից պետությունների ուսուցիչների միջև համագործակցության ընդլայնում: | P1 | ՆԱՏՕ-ի լեզվի ուսումնասիրմանը նվիրված գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և համադրում |
MED (բժշկական ծառայություն) |
Ծանոթացում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ընթացակարգերին, սարքավորումներին և նյութերին: | P1 | Բժշկության ոլորտում կարողությունների գնահատում ստանդարտացման համապատասխան մակարդակի հասնելու նպատակով |
PKG (խաղաղապահություն) |
Փորձագիտության և փորձի փոխանակում, ՆԱՏՕ-ի խաղաղապահպան գործունեության ուսումնասիրում, ինչպես նաև խաղաղապահպանության ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ ու ԳՀԽ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացում: | P2 | Ընդհանուր ընթացակարգերի, ուսուցման ու վարժանքների պահանջների, ինչպես նաև խաղաղապահ գործողություններին ներգրավման կանոնների պահպանում և զարգացում |
STD (գործնական նյութեր և ստանդարտացման վարչական տեսակետներ) |
Աջակցություն Հայաստանին` ստանդարտացման համար անհրաժեշտ այնպիսի ազգային պետական կառույցներ, կազմակերպություն և ընթացակարգեր զարգացնելու համար, որոնք համատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների հետ: Տեխնիկական օժանդակության և խորհրդատվության տրամադրում` ԳՀԽ-ի փոխգործակցության նպատակների հայեցակարգի զարգացման համար: | P2 | Փորձագիտական օժանդակություն և տեղեկատվության փոխանակում ստանդարտացման տեսակետների վերաբերյալ, հանդիպումներ ՆԱՏՕ-ի ազգային սպառազինությունների տնօրենների համաժողովի (CNAD) ստանդարտացման ռազմական գործակալության (MAS) և C3 կոմիտեի ու նրանց ստորաբաժանումների հետ |
TEX (զորավարժություններ և համապատասխան ուսուցողական գործողություններ) |
Շտաբային սպաների վերապատրաստում միջազգային գործառույթների համար` ներառյալ գործընկերների անձնակազմի տարրը, ինչպես նաև գործընկեր պետության սպաների վերապատրաստումը` բազմազգ շտաբներում և կենտրոնակայաններում աշխատելու համար: | P2 | Համագործակցության խորացում որոնողական և փրկարարական աշխատանքների, խաղաղապահպան և մարդասիրական գործողությունների ասպարեզում |
TRD (ռազմական ուսուցում, վերապատրաստում և դոկտրին) |
Համապատասխան կրթական ստանդարտների ապահովում` ԳՀԽ-ի շրջանակներում ազգային նպատակների իրականացման նպատակով: | P1 | Դասընթացների կազմակերպում հետևյալ բնագավառներում` ռազմավարական հիմնադրույթներ, ռազմական դոկտրինի տարրեր, պաշտպանական կառույցների զարգացում, քաղաքացիական-ռազմական հարաբերություններ, պաշտպանության իրավական դաշտ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի քաղաքացիական փորձագետների համար` զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկում իրականացնելու գործում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|