«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«17» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1999 թվական թիվ 75
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի համար շենք գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի համար «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող N 3 մանկապարտեզի շենքը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 64.897 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» N 866 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|