Գլխավոր տեղեկություն
Համար
N 258
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 258
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյա տարելիցի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բռնադատվածների հիշատակի օրը նշել հունիսի 14-ին:

2. Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյակը պատշաճ մակարդակով նշելու համար ստեղծել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Չալդրանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Կ. Արեյան - երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար
Ա. Ադիբեկյան - պրոֆեսոր
Յու. Խոջամիրյան - Ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ
Ռ. Գրիգորյան  - «Հուշամատյան» ընկերության վարչության նախագահ
Գ. Մարյանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, սոցիալական հարցերի վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)


3. Հանձնաժողովին`

ա) հաստատել զանգվածային բռնագաղթի 50-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան