Գլխավոր տեղեկություն
Համար
N 561
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 1999 թվականի N 561
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը և քրեական դատավարության ընթացքում քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերի ապահովումն անխափան իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գույքի վրա կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատել դատարանները, դատախազներին, հետաքննության և նախաքննության մարմինները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված տուրք վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան