Գլխավոր տեղեկություն
Համար
N 690
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
20 նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1999 թվականի N 690
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրիի երկաթուղու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ կազմել և իրականացնել փոխհամագործակցված միջոցառումների ծրագիր` ուղղված մարզի առողջապահական ծառայությունների հրատապ լուծում պահանջող տարածքային պայմանների բարելավմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան