«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2000 թվականի N 178
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 15453 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-21» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմակերպելով «Շինարար-21» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):
1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9204 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9204 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7363 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7363 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. «Շինարար-21» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 6249 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3191 հազ. դրամ, անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1531 հազ. դրամ, մատակարարների և կապալառուների նկատմամբ` 70 հազ. դրամ, տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1048 հազ. դրամ, սոցիալական ապահովագրության գծով` 409 հազ. դրամ, որից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 409 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Շինարար-21» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Շինարար-21» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 320456 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմակերպելով «Կոշկագործ-Մասիս» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն արժեքի նկատմամբ կիրառվել է տարածքային ուղղիչ 4 գործակից (քաղ. Երևան, Տյուլենինի 4):
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 313345 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 313345 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 250676 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 250676 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 50819 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 15830 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1667 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 32874 հազ. դրամ,
որից` տույժեր և տուգանքներ` 32874 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 448 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Կոշկագործ-Մասիս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Կոշկագործ-Մասիս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.8. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ վերջինիս պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Կոշկագործ-Մասիս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և մասնավորեցման պայմանագրում:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 205785 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի ճանապարհների շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Երևանի ճանշին» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 57681 հազ. դրամ, որը համապատասխանում է 57681 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 57681 հազ. դրամ, որը համապատասխանում է 57681 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14420 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
3.5. «Երևանի ճանապարհների շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 148104 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16345 հազ. դրամ,
անձնակազմի եկամուտների վճարման գծով` 19474 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 1588 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 71624 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 30273 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 2804 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 5996 հազ. դրամ,
որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 5654,8 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը` տարիների կտրվածքով, սոցիալական երաշխիքներ` այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 25 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Թիվ 2988 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ավտոկայան» (Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Սայադյան 2) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 25 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը. շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
4.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ և պարտականություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է փոփոխել մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի նախագիծը:
4.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.
շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
4.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.9. «Թիվ 2988 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ավտոկայան» անավարտ շինարարության օբյեկտի օգտագործմանը թողնել նրան հատկացված 1,5 հեկտար հողատարածքից` 0,2 հեկտարը:
4.10. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Թիվ 2988 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ավտոկայան» անավարտ շինարարության օբյեկտի 1,5 հեկտար հողատարածքից 1,3 հեկտարը Գավառի քաղաքային համայնքի պահուստային հողերի ֆոնդին և 0,2 հեկտարը` «Թիվ 2988 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ավտոկայան» անավարտ շինարարության օբյեկտին սահմանված կարգով հատկացնելու վերաբերյալ:
4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|