Գլխավոր տեղեկություն
Համար
N 248
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2000 թվականի N 248

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել փախստականներով բնակեցված կենցաղի տունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բնակարանային ֆոնդ սեփականության իրավունքով հանձնել Կոտայքի մարզի Արզնու Գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկամսյա ժամկետում Արզնու գյուղական համայնքի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

1.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 314613 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 154500 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 154500 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 97567 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 97567 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 163479 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ փոխառությունների ընթացիկ մասը` 70204 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23393 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 13872 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 63 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 27013 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 6517 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 16832 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 5585 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 5585 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան