Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
13 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2000 թվականի N 390
քաղ. Երևան 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի մշտական գերատեսչական կազմում «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերից հետո ավելացնել «(հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան