Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.17/27(471)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.08.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2013

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարար
__________________ Դ. Սարգսյան
______________________

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ
_____________________ Գ. Խաչատրյան
22 օգոստոսի 2013 թ.
N 7

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1996 թ. մայիսի 5-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված է` «c) «Չինաստան» արտահայտությունը նշանակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության», անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու Համաձայնագրի կիրառման տարածքային ոլորտը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Համաձայնագիրը տարածվում է միայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա:

2. Ինքնուրույն հարկային համակարգեր ունեցող տարածքներ, որոնց վրա չի տարածվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրենքները, չեն մտնում Համաձայնագրի գործողության ոլորտի տակ: Այդպիսի տարածքներ են հանդիսանում, մասնավորապես` Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը: