Գլխավոր տեղեկություն
Համար
N 447
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.434
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2001 թվականի N 447

քաղ. Երևան

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2001 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակ սահմանել 190 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Սևանա լճից ոռոգման նպատակով 170 մլն խոր. մետր ջրի բացթողումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների համաձայն:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Սևանա լճից նախատեսված ջրի բացթողման չափաքանակներում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան