«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2002 թվականի N 930-Ա
ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից՝ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության գծով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 88215,3 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության գծով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով տրամադրվող հատկացումները
Ծրագրերի և կատարողների անվանումները | Գումարը (հազ. դրամ) |
Ընդամենը՝ ծախսեր այդ թվում՝ |
88215.3 |
Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող պատվարների անվտանգության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 60212.0 |
Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 28003.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |