«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2056-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 3.17-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներով կնքված պայմանագրերին՝ համաձայն հավելվածի, դրանց հիման վրա կատարված՝ պետության կարիքների համար գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ձեռնպահ մնալ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան
Ա. Մարգարյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականիդեկտեմբերի 26-ի N 2056-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
NN
ը/կ |
Պետական մարմնի անվանումը |
Պայմանագիր կնքած իրավաբանական անձի անվանումը |
Պայմանագրի ամսաթիվը և համարը |
Խախտման հիմքը |
1. |
Արագածոտնի |
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ |
2002 թ. մարտի 6 |
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետ |
2. |
ՀՀ կառավարությանն |
«Տիգրան Մեծ» ՓԲԸ |
2002 թ. փետրվարի 23 N ԳԱՊՁԲ - 4 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
3. |
ՀՀ կառավարությանն |
«Կարկոմավտո» ՍՊԸ |
2002 թ. մայիսի 23 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
4. |
ՀՀ կառավարությանն |
«Ֆլայ Սթար» ՍՊԸ |
2002 թ. մայիսի 13 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
5. |
ՀՀ կառավարությանն |
«Հակոբ Մեղապարտ» ՓԲԸ |
2002 թ. հուլիսի 22 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
6. |
ՀՀ կառավարությանն |
«Նաիսիս» ՍՊԸ |
2002 թ. մայիսի 24 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
7. |
ՀՀ կառավարությանն |
«Լեմա» ՍՊԸ |
2002 թ. հունիսի 7 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
8. |
ՀՀ կառավարությանն |
«Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ |
2002 թ. ապրիլի 3 |
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշում և |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |