«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2003 թվականի N 1073-Ն
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԵՎ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի հուլիսի 27-ին կայացած՝ Արմավիրի մարզի Տալվորիկի և Բագարանի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 107165 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Տալվորիկի և Բագարանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. սեպտեմբերի 1 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1073-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԵՎ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
| ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
այդ թվում՝ |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
15000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
1000 |
| ||
ընդամենը |
52000 | |
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների |
104000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր |
3165 | |
| ||
Ընդամենը |
107165 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |