Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.699
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2004 թվականի N 665-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին իրենց գործունեության մասին հաշվետվությունների (տեղեկությունների) ներկայացման, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից գրավատոմսերի և անվանական պահպանական անդորրագրերի ձևակերպման, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկառուի (պահառուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևակերպման ու գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկավորման ընդհանուր պայմաններում փոփոխությունների և լրացումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տեղեկացման կարգերը հաստատելու մասին» N 1580-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 7
Երևան