Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.667
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2004 թվականի N 618-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ NN 8/2 ԵՎ 8/3 14-ՀԱՐԿԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի խիստ վթարային վիճակը և շենքերի ամրացման աշխատանքների իրականացման հրատապությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 բնակելի շենքերի ամրացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար՝ պայմանագրում նախատեսելով աշխատանքների իրականացման նկատմամբ պարտադիր հեղինակային հսկողության մասին պայման:

3. Սահմանել, որ Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 200 մլն դրամ, որից` 86,8 մլն դրամը` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբով Երևանի քաղաքապետարանին բնակարանային շինարարության համար նախատեսված միջոցների, իսկ 113,2 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 7
Երևան