«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2004 թվականի N 694-Ա
«ԶԵՅԹՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 25-րդ հոդվածների 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զեյթուն մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքը և գույքը նվիրաբերել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին` հանրօգուտ նպատակներով օգտագործելու համար:
2. Լուծարել «Զեյթուն մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
3. Երևանի քաղաքապետին`
ա) ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Զեյթուն մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը.
բ) ճշտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և կնքել համապատասխան պայմանագիր:
4. «Զեյթուն մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքը նույնպես նվիրաբերել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին:
5. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ապահովել նվիրաբերության պայմանագրերի կնքումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|