«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 903-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 24-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «11. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող չլինելու դեպքում ծառայություններ մատուցած կազմակերպությանը վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր ծախսերը` բացառությամբ «Աշխատավարձ», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» և «Կապի ծառայությունների վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ
Ծառայությունների տեսակը |
Հայաստանի Հանրապետու-թյունում փախստականի կարգավիճակ հայցողների տարեկան թիվը (մարդ) |
Հայաստանի Հանրապե-տությունում փախստականի կարգավիճակ հայցողների միջին ամսական թիվը (մարդ) |
Մեկ փախստա-կանի կարգավիճակ հայցողի միջին օրական ծախսը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ) |
«Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության |
30 |
2,5 |
7344,3 |
6720,0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |