Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2006
Ստորագրման ամսաթիվ
03.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2006

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջԵՎ ԱՄՆ Կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին

Կարևորելով կրթական փոխանակման ծրագրերի դերը իրենց երկրների միջև,

ելնելով ԱՄՆ Կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերին միջնակարգ դպրոցների աշակերտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցության անհրաժեշտությունից`

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1. Կողմերը պայմանավորվում են, սույն Փոխըմբռնման հուշագրին և իրենց համապատասխան երկրների ազգային օրենսդրությանը համաձայն, ԱՄՆ Կառավարության կողմից ֆինանսավորվող` Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրականացվող կրթական փոխանակման ծրագրերին (Փոխանակման ծրագրեր) մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ազգությամբ հայ աշակերտներին և ուսանողներին:

Ծրագրերի մասնակիցները Փոխանակման ծրագրերի տևողության ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումը կշարունակեն տեղի կրթական հաստատությունների այն դասարաններում/կուրսերում, որտեղ նրանք կսովորեին Հայաստանի Հանրապետության համապատասխան կրթական հաստատություններում, եթե մնային Հայաստանում:

 

Հոդված 2. Ծրագրերի մասնակիցները Փոխանակման ծրագրերի տևողության ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումնառության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում պահպանում են իրենց` աշակերտի կամ ուսանողի կարգավիճակը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները Ամերիկայի Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո շարունակում են իրենց կրթությունը իրենց համապատասխան` հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների այն կուրսում, ուր նրանք փոխադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսումնառությունն ավարտելուց հետո:

 

Հոդված 4. Ծրագրերի մասնակիցներին/աշակերտներին հնարավորություն է տրվում  Հայաստան վերադառնալուց հետո հաջորդ դասարան/կուրս փոխադրվելու համար քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության տիպային ուսումնական պլանով նախատեսված այն առարկաներից, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորելիս չեն ուսումնասիրել, և, ի լրումն, ավարտական դասարանի աշակերտներին հնարավորություն է տրվում հանձնել պետական ավարտական քննություններ:

 

Հոդված 5. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի համապատասխան ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից երեսուն (30) օր հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրանում է հինգ տարուց: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով չծանուցի Հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 2006թ. մարտի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հունիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջԵՎ հայտագրերի փոխանակման միջոցով կնքված Համաձայնագիր ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր խորին հարգանքն է հավաստում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև վերջերս կայացած քննարկումների հետ կապված` ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունք ձեռք բերելու վերաբերյալ և պատիվ ունի հայտնելու, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության ցանկությամբ, ստորագրելու համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, Հյուպատոսական հիմնարկներում ծառայողների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունք ձեռք բերելու վերաբերյալ Համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի առաջարկելու սույն հայտագրին կից պայմանները;

Եթե սույն հայտագրին կից պայմանները ընդունելի են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության համար, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի առաջարկելու, որ սույն հայտագիրը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության պատասխանը կազմեն Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև, որն ուժի մեջ կմտնի Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերն ավարտելու մասին միմյանց վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, օգտվելով առիթից, վերստին իր խորին հարգանքն է հավաստում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին:

 

Երևան, 20-ը սեպտեմբերի, 2005

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտ

 

Վաշինգտոն