Գլխավոր տեղեկություն
Համար
N 837-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 837-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՂՄԻԿԻ ԵՎ ԳՈԳՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հողմիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գոգհովտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հողմիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 6.12 հեկտար գյուղատնտեսական նշանակության, այդ թվում` 0.94 հեկտար պետական սեփականություն հանդիսացող, որից` 0.9 հեկտար արոտ, 0.04 հեկտար այլ հողեր և քաղաքացիների սեփականություն հանդիսացող 5.18 հեկտար վարելահողերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գոգհովտի գյուղական համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հողմիկի և Գոգհովտի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի« ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հողմիկի և Գոգհովտի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հունիսի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 837-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՂՄԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 837-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՂՄԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հողմիկ համայնքը գտնվում է մարզկենտրոնից դեպի հյուսիս:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Գյումրիից 26.0 կմ է:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բանդիվան համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գոգհովիտ համայնքին, հարավային մասում «Գ»-«Դ» հատվածով` Քեթի, «Դ»-«Ե» հատվածով` Մայիսյան համայնքին և «Ե»-«Զ» հատվածով` Հովունի համայնքին, արևմուտքից` «Զ»-«Ա» հատվածով` Ջրաձոր համայնքին:


ՀՈՂՄԻԿ-ԲԱՆԴԻՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա» հանգուցային կետից, որը հանդիսանում է Հողմիկ, Բանդիվան և Ջրաձոր համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ուղղվելով դեպի արևելք անցնելով թիվ 1 կետով հատում է Ամասիա-Հողմիկ միջհամայնքային ճանապարհը և անցնելով 1168.0 մ հասնում է թիվ 2 կետին ու նորից շարունակվելով նույն ուղղությամբ հատելով Ախուրյանի ձախակողմյան ջրանցքը, դաշտային ճանապարհը և անցնելով 333.0 մ հասնում է «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Բանդիվան և Գոգհովիտ համայնքների տարածքների բաժանման կետ:


ՀՈՂՄԻԿ-ԳՈԳՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Գոգհովիտ, Հողմիկ և Բանդիվան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից, որը գտնվում է փոքրիկ բլրակի գագաթին, սահմանագիծը լանջով անցնելով դեպի հարավ-արևելք 46.72 մ հասնում է թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը թեքվում է հարավ անցնելով քաղաքացիների սեփականություն համարվող վարելահողերի եզրին գտնվող թիվ 2 կետով 99.99 մ հասնում է թիվ 3 կետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք` անցնելով քաղաքացիների սեփականություն համարվող վարելահողերի եզրին գտնվող թիվ 4, 5, 6 կետերով 438.39 մ, հասնում է թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծը անցնելով նույն ուղղությամբ 283.74 մ, հասնում է թիվ 8 կետին, այդտեղից սահմանագիծը անցնելով 528.7 մ հասնում է թիվ 9 կետին: Ապա թեքվելով հարավ-արևելք և անցնելով 319.0 մ հասնում է Թորոսգյուղ-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 10 կետին, հատելով ճանապարհը և անցնելով 340.8 մ հասնում է թիվ 11 կետին: Թիվ 11 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ հատելով «Չաիր» գետը անցնելով 327.8 մ հասնում է թիվ 12 կետին: Թիվ 12 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհը անցնելով թիվ 13, 14 կետերով 1087.7 մ, ջրբաժանով հասնում է թիվ 15 կետին, որից հետո սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ բարձրանալով լանջով թիվ 16, 17, 18 կետերով 1160.25 մ, հասնում է թիվ 19 կետին, ապա սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի արևելք` անցնելով 117.56 մ, հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Գոգհովիտ և Քեթի համայնքների տարածքների բաժանման հանգուցային կետ:


ՀՈՂՄԻԿ-ՔԵԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Դ» հանգուցային կետից, որը հանդիսանում է Հողմիկ, Քեթի և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ուղղվելով դեպի արևելք անցնելով բարձունքներով 239.9 մ հասնում է 2010.3 մ նիշ ունեցող թիվ 1 կետին: Ապա թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 306.1 մ հասնում է թիվ 2 կետին, որից հետո շարունակվելով նույն ուղղությամբ անցնելով 463.3 մ հասնում է թիվ 3 կետին: Թիվ 3 կետից սահմանագիծը անցնելով դեպի արևելք գագաթների վրա գտնվող թիվ 4, 5, 6 կետերով 841.3 մ հասնում է թիվ 7 կետին: Սահմանագիծը շարունակվելով դեպի հյուսիս-արևելք և անցնելով 134.0 մ հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Գոգհովիտ և Քեթի համայնքների տարածքների բաժանման հանգուցային կետ:


ՀՈՂՄԻԿ-ՄԱՅԻՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Ե» հանգուցային կետից, որը հանդիսանում է Հողմիկ-Մայիսյան և Հովունի համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը անցնելով հարավ-արևելք 366.0 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 1 կետին: Այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 126.0 մ, հասնում է թիվ 2 կետին, ապա թեքվելով հարավ-արևելք` անցնելով սարի գագաթին գտնվող թիվ 3 կետով 674.1 մ, հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Քեթի և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման կետ:

ՀՈՂՄԻԿ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հողմիկ, Հովունի և Ջրաձոր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք` անցնելով սարի գագաթի թիվ 1 կետով 536.0 մ, հասնում է թիվ 2 կետին: Այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 466.7 մ, հասնում է «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Մայիսյան և Հովունի համայնքների տարածքների բաժանման կետ:


ՀՈՂՄԻԿ-ՋՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Հողմիկ, Բանդիվան և Ջրաձոր համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք անցնելով թիվ 1, 2 կետերով 1508.0 մ հասնում է 1862.0 մ նիշ ունեցող թիվ 3 կետին: Ապա թեքվելով դեպի հարավ` անցնելով թիվ 4 կետով 592.9 մ, հասնում է ձորի եզրի թիվ 5 կետին, նորից անցնելով նույն ուղղությամբ ձորով թիվ 6 կետով 683.0 մ հասնում է Ջրաձոր-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 կետին: Այնուհետև սահմանագիծը անցնելով դեպի հարավ-արևելք հատելով միջհամայնքային ճանապարհը անցնելով թիվ 8 կետով, ապա հատելով Չաիր գետը, անցնելով թիվ 9 կետով 786.0 մ հասնում է սարի լանջին գտնվող թիվ 10 կետին: Թիվ 10 կետից սարի լանջով բարձրանալով և անցնելով թիվ 11 կետով 911.0 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Հողմիկ, Հովունի և Ջրաձոր համայնքների տարածքների բաժանման կետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 837-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈԳՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 21
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 837-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈԳՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գոգհովիտ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Գյումրիից 24 կմ է:

Համայնքը հյուսիսարևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ցողամարգ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Թորոսգյուղ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քեթի համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հողմիկ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Բանդիվան համայնքին:

 

ԳՈԳՀՈՎԻՏ-ՑՈՂԱՄԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գոգհովիտ, Ցողամարգ և Բանդիվան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը 82.2 մ անցնում է դեպի արևելք, հասնում է թիվ 1 կետը, կտրուկ թեքվելով հարավ անցնում թիվ 2 կետով այնուհետև հատելով Ամասիա-Ցողամարգ միջհամայնքային ճանապարհը անցնելով 658.1 մ հասնում է բարձունքի գագաթի թիվ 3 կետին, ապա այդտեղից սահմանագիծը քիչ թեքվելով դեպի հարավ-արևելք և անցնելով թիվ 4 կետը 346.1 մ հասնում է թիվ 5 կետին, նորից քիչ թեքվելով և անցնելով նույն ուղղությամբ, գագաթների վրայով, թիվ 6 կետով 840.5 մ հասնում է թիվ 7 կետին, որը գտնվում է ժայռի եզրին: Այդ կետից ժայռի եզրով սահմանագիծը գնում է դեպի արևելք անցնելով թիվ 8, 9, 10, 11 կետերը 575.1 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 12 կետը, այդտեղից թեքվում է հարավ-արևելք հատում ձորակը և դաշտային ճանապարհը անցնում 294.8 մ հասնում է թիվ 13 կետին, այնուհետև թեք լանջի եզրով նույն ուղղությամբ անցնելով թիվ 14, 15 կետերը 301.5 մ հասնում է թիվ 16 կետին, հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնում է 147.0 մ հասնում է «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գոգհովիտ, Ցողամարգ և Թորոսգյուղ համայնքների տարածքների բաժանման կետ:


ԳՈԳՀՈՎԻՏ-ԹՈՐՈՍԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Գոգհովիտ, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքների տարածքների բաժանման կետ, սահմանագիծը ձորով իջնելով դեպի հարավ անցնելով 1250.0 մ հասնում է թիվ 1 կետին, ապա այդտեղից թեքվելով հարավ-արևմուտք անցնելով թիվ 2 կետով 151.5 մ հասնում է թիվ 3 կետին: Այնուհետև թեքվելով հարավ հատելով Չաիր գետը անցնելով թիվ 4 կետով 624.2 մ հասնում է թիվ 5 կետին, որը գտնվում է բլրի գագաթին: Այդ կետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք անցնելով թիվ 6 կետով 1036.5 մ հատում ձորակը և դաշտային ճանապարհը հասնում «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գոգհովիտ, Թորոսգյուղ և Քեթի համայնքների տարածքների բաժանման կետ:

ԳՈԳՀՈՎԻՏ-ՔԵԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գոգհովիտ, Քեթի և Հողմիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը ուղղվելով դեպի արևելք ջրբաժանների վրայով անցնելով թիվ 1 կետով 345.9 մ հասնում է թիվ 2 կետին, ապա լանջով բարձրանալով 328.5 մ մինչև 2130.0 բարձրություն նիշ ունեցող լեռան գագաթին տեղադրված «Չաթալսար» կոչվող եռանկյունաչափական թիվ 3 կետին: Որտեղից սահմանագիծը շրջվելով արևելք անցնելով թիվ 4, 5, 6 կետերով 843.2 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 7 կետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք անցնելով թեք լանջով թիվ 8, 9, 10 կետերով 1000.5 մ հասնում է թիվ 11 կետին, ապա թեքվելով դեպի հյուսիս անցնելով 243.7 մ, հասնում է թիվ 12 կետին, որից հետո քիչ թեքվելով հյուսիս-արևելք հատում է ձորը անցնելով 251.2 մ հասնում «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գոգհովիտ, Թորոսգյուղ և Քեթի համայնքների տարածքների բաժանման կետ:


ԳՈԳՀՈՎԻՏ-ՀՈՂՄԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Գոգհովիտ, Հողմիկ և Բանդիվան համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից, որը գտնվում է փոքրիկ բլրակի գագաթին, սահմանագիծը լանջով անցնելով դեպի հարավ-արևելք 46.72 մ հասնում է թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը թեքվում է հարավ անցնելով քաղաքացիների սեփականություն համարվող վարելահողերի եզրին գտնվող թիվ 2 կետով 99.99 մ հասնում է թիվ 3 կետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով քաղաքացիների սեփականություն համարվող վարելահողերի եզրին գտնվող թիվ 4, 5, 6 կետերով 438.39 մ հասնում է թիվ 7 կետին, այնուհետև սահմանագիծը անցնելով նույն ուղղությամբ 283.74 մ հասնում է թիվ 8 կետին, այդտեղից սահմանագիծը անցնելով 528.7 մ հասնում է թիվ 9 կետին: Ապա թեքվելով հարավ-արևելք և անցնելով 319.0 մ հասնում է Թորոսգյուղ-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին տեղադրված թիվ 10 կետին: Այնուհետև հատելով ճանապարհը և անցնելով 340.8 մ հասնում է թիվ 11 կետին: Սահմանագիծը թեքվելով դեպի հարավ հատելով «Չաիր» գետը անցնելով 327.8 մ հասնում է թիվ 12 կետին: Թիվ 12 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհը անցնելով թիվ 13, 14 կետերով 1087.7 մ անցնելով ջրբաժանով հասնում է թիվ 15 կետին, որից հետո սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ բարձրանալով լանջով թիվ 16, 17, 18 կետերով 1160.25 մ հասնում է թիվ 19 կետին, ապա սահմանագիծը կտրուկ թեքվում դեպի արևելք անցնելով 117.56 մ հասնում է «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գոգհովիտ, Քեթի և Հողմիկ համայնքների տարածքների բաժանման կետ:

 

ԳՈԳՀՈՎԻՏ-ԲԱՆԴԻՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Գոգհովիտ, Ցողամարգ և Բանդիվան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք անցնում է 300.6 մ հասնում է թիվ 1 կետին, ապա քիչ թեքվելով հարավ-արևմուտք հատում է Բանդիվան-Ցողամարգ միջհամայնքային ճանապարհը անցնում է 254.4 մ հասնում է թիվ 2 կետին, կտրուկ թեքվելով դեպի հարավ և անցնելով 387.1 մ հասնում է թիվ 3 կետին, որից հետո շարունակվելով և թեքվելով դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 4, 5, 6 կետերով 1114.5 մ հասնում է «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գոգհովիտ, Հողմիկ և Բանդիվան համայնքների տարածքների բաժանման կետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան