«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2005 թվականի N 944-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՅԳԱՎԱՆԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի հուլիսին կայանալիք` Արարատի մարզի Շահումյանի, Այգավանի, Ռանչպարի, Արևշատի, Արմավիրի մարզի Այգեկի, Աղավնատան, Նորավանի, Ձերժինսկու, Փշատավանի, Մրգաշատի, Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1778470 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՅԳԱՎԱՆԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
| ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
78000 |
այդ թվում՝ |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
||
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
78000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
17700 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
3000 |
| ||
ընդամենը |
104700 | |
16 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր |
||
(16 x 104700) |
1675200 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր |
||
(20052 ընտրող + 20052 x 0.03) x 5 դրամ |
103270 | |
| ||
Ընդամենը |
1778470 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |