Գլխավոր տեղեկություն
Համար
N 1094-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1094-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները, ինչպես նաև երկարամյա ծառայության համար համապատասխան դրամական հավելավճարների չափերը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանելու մասին».

բ) որոշման նախաբանում «և 41-րդ հոդվածի առաջին մասերին» բառերը փոխարինել «մասին» բառով.

գ) որոշման 1-ին կետից հանել «և դրանց համապատասխան հավելավճարների չափերը» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

ե) որոշման N 1 հավելվածում՝
ուժը կորցրած ճանաչել «Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ)» սյունակը,

«Մաքսային ծառայության կապիտան» տողը «Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել`

«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ» բառերով,

«Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ» տողը «Վերադաս մաքսային մարմնի տեսուչ» բառերից առաջ լրացնել`

«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 30
Երևան