«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 158-Ն
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելն ու թիվը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼՆ ՈՒ ԹԻՎԸ
Պաշտոնը |
Հաստիք- |
Զենքի տեսակը |
Զենքի ձևը |
Զենքի |
Զենքի մոդելը |
Գլխավոր տնօրեն |
1 |
ծառայո-ղական |
կարճ ակոսափող |
1 |
ՀՀ կառավարությանն |
Ինկասատոր, |
24 |
ծառայո-ղական |
կարճ ակոսափող |
24 | |
Փոստ ուղեկցողներ, |
126 |
ծառայո-ղական |
կարճ ակոսափող |
126 | |
Ընդամենը |
151 |
ծառայո-ղական |
կարճ ակոսափող |
151 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |