Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.284
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 156-Ն

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման գծով 2006 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 156-Ն որոշման

2 0 0 6   Թ Վ Ա Կ Ա Ն Ի   Պ Ե Տ Ա Կ Ա Ն   Պ Ա Տ Վ Ե Ր`

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ


Գնման ենթակա  ձկնատեսակները

Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը

Աշխատանքի
ծավալը
(հատ)

Միավորի գինը (դրամ)

Ֆինանսավորման  ծավալը (հազ. դրամ)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1. Սևանի կողակ ձկան թրթուրներ (աչքի ստադիա)

2006 թ. հուլիս

2266666

0.2

90.7

204.0

453.3

453.3

2. Ամառային իշխանի  մանրաձուկ (1.5 գրամից  ավելի)

2006 թ. նոյեմբեր

15500

98.28

304.7

685.5

1350.0

1523.4

3. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի)

2006 թ. նոյեմբեր

59395

135.0

1603.7

3608.2

5193.2

8018.3

Ընդամենը

 

 

 

1999.0

4497.8

6996.5

9995.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան