Գլխավոր տեղեկություն
Համար
N 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 1995 թվականի N 130

 

քաղ. Երևան

 

ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ (ԸՍՏ ԱՎԱՐՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ) ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի`

1. Հաստատել անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները գույքահարկով հարկման նպատակով շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու տեխնիկական չափանիշները (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքահարկով հարկման ենթակա շինությունների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի N 306 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
սեպտեմբերի 4-ի N 130 որոշմամբ

 

Անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները գույքահարկով հարկման նպատակով շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու տեխնիկական չափանիշները


Հայաստանի Հանրապետությունում առկա անավարտ (կիսակառույց) շինարարության օբյեկտները (սեփականություն հանդիսացող բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարանները, շինությունները և այլ կառույցներ) գույքահարկով հարկման նպատակով դասվում են (ըստ ավարտվածության աստիճանի) երեք կարգի`

I կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները կազմում են շինության նախահաշվային արժեքի մինչև 50 տոկոսը կամ իրականացված են շինության հիմնական մասերը` պատերը, միջհարկային ծածկը (ծածկերը).

II կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները կազմում են շինության նախահաշվային արժեքի 50-80 տոկոսը կամ կառուցված են հիմնահարկը (հիմնակմախքը), տանիքը.

III կարգին դասվում են այն անավարտ շինարարության օբյեկտները, որոնցում կատարված աշխատանքների ծավալները գերազանցում են շինության նախահաշվային արժեքի 80 տոկոսը կամ լիովին ավարտված չեն հարդարման և հարակից աշխատանքները:

Շինությունների ավարտվածության աստիճանի գործակիցը սահմանված է համաձայն հետևյալ աղյուսակի`

 

Շինության ավարտվածության
աստիճանն ըստ կարգի

Գործակիցը

I
II
III
0
0.3
1.0
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան