Գլխավոր տեղեկություն
Համար
N 337
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 1999 թվականի N 337
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 528 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 528 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կառուցվածքում «Վտանգավոր նյութերի հաշվառման և կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան