Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2001 թվականի N 138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման մի շարք միջոցառումների մասին» N 635 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ Ռ. Դավթյանին: