ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2003 թվականի N 519-Ն
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին վերապահել գերատեսչական նորմատիվ ակտերի մշակման և հաստատման իրավասությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ
NN |
Իրավական ակտերի |
Նպատակը |
Կատարողը |
1. |
Ջրային համակարգերի պահպանման և օգտագործման բնագավառի ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ներկայացվող պահանջների մասին կարգ |
ջրային համակարգի ինժեներատեխնիկական անձնակազմի անվտանգության տեխնիկական կանոնների տիրապետում և պահպանում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2. |
Պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոններ |
պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
3. |
Ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և շահագործման կարգ |
ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և դրանց շահագործման կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
4. |
Ջրամատակարարման համակարգերի, ջրատարների, ջրմուղ ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոններ |
ջրատնտեսական կառուցվածքների շահագործման խնդիրների կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
5. |
Խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կարգ |
խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|