Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-03.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.264
Ընդունող մարմին
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 112-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն բանջարեղենի գնումների մասին» Ձև թիվ 7-գնում (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 112-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 7-գնում (ամսական) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Գնվել է բանջարեղեն, ընդամենը»՝ թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունյակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի քանակը և արժեքը:

6. Բանջարանոցային մշակաբույսերի, ըստ տեսակների, գնումների քանակները և արժեքները լրացվում են 02-07 տողերով, թիվ 1 և 2 սյունակներում: Մնացած բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (պղպեղ, սմբուկ, դդմիկ, բողկ, սալաթ և այլն) տվյալները լրացվում են «այլ բանջարեղեն»՝ թիվ 08 տողով:

7. «Բանջարեղենի ընդհանուր քանակից (տող 01) գնվել է առևտրային կազմակերպություններից»՝ թիվ 09 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված բանջարեղենի քանակը և արժեքը:

8. «Գնվել է հացահատիկ, ընդամենը»՝ թիվ 10 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոլոր տեսակի հացահատիկային մշակաբույսերի քանակը և արժեքը:

9. Հացահտտիկային մշակաբույսերի, ըստ տեսակների` ցորեն, գարի թիվ 11 և 12 տողերով գնումների քանակը և արժեքը լրացվում են թիվ 1 և 2 սյունակներում, ըստ հացահատիկային մշակաբույսերի տեսակների:

10. «Հացահատիկի ընդհանուր քանակից գնվել է առևտրայիին կազմակերպություններից»` թիվ 13 տողի 1 և 2-րդ սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված հացահատիկի քանակը և արժեքը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1  3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից :

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 7-գնում
ամսական

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __112-Ն ___ որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 3-ին:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ

 

Տողի
N

Աճողական, տարվա սկզբից

 

քանակը, տոննա

արժեքը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

Գնվել է բանջարեղեն-ընդամենը

01

 

 

այդ թվում՝

լոլիկ

02

 

 

գլուխ սոխ

03

 

 

սխտոր

04

 

 

կաղամբ

05

 

 

գազար

06

 

 

սեղանի ճակնդեղ

07

 

 

այլ բանջարեղեն

08

 

 

Բանջարեղենի ընդհանուր քանակից

(տող 01) գնվել է ՝
առևտրային կազմակերպություններից

09

 

 

Գնվել է հացահատիկ, ընդամենը

10

 

 

 որից` ցորեն

11

 

 

գարի

12

 

 

Հացահատիկի ընդհանուր

քանակից գնվել է`
առևտրային կազմակերպություններից

13

 

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*)                 (14) __  ______ մարդ
*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները
 
____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը