«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 151-Ն |
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 151-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24 -ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն անասնապահության դրության մասին» ձև թիվ 24-գտ ամսական պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և հիմնարկները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հրահանգը կազմված է ձև 24-գտ ամսական հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
5. Հաշվետվության անասնապահական մթերքի արտադրության վերաբերյալ բոլոր տվյալները ցույց են տրվում աճողական կարգով, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը:
6. «Իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն (կենդանի քաշով)» թիվ 1 տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի ու թռչունի կենդանի քաշը:
7. «Կթված է կաթ՝ կովի և մատակի» թիվ 2 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երիջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
8. «Ստացված է հավի ձու» թիվ 3 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:
9. «Խուզված է ոչխարի բուրդ» թիվ 4 տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
10. Թիվ 5-11 տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||
|
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
առ __________________200__ թ.
(աճողական, տարվա սկզբից) |
Տողի |
Ցուցանիշների անվանումը |
Չափի |
Քանակը |
Ա |
Բ |
Գ |
1 |
1. |
Իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն (կենդանի քաշով) |
ցենտներ |
|
2. |
Կթված է կաթ կովի և մատակի |
ցենտներ |
|
3. |
Ստացված է հավի ձու |
հատ |
|
4. |
Խուզված է ոչխարի բուրդ |
ցենտներ |
|
5. |
Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը |
գլուխ |
|
6. |
այդ թվում՝ կովեր |
- //- |
|
7. |
Խոզեր |
- //- |
|
8. |
Ոչխարներ և այծեր |
- //- |
|
9. |
Թռչուններ,ընդամենը |
- //- |
|
10. |
որից` |
- //- |
|
11. |
Ձիեր |
- //- |
(12) Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը | մարդ _____________ |
___ _________________ 200 թ. | Ղեկավար՝ __________ |
___________________________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2012, թիվ 27-Ն | 01.01.2013, N 151-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|