ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 36
Բրոքերային ձեռնարկությունների, գրասենյակների ԵՎ անկախ բրոքերների կողմից արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու արտոնագրեր ստացած կազմակերպությունների լիցենզավորման մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» թիվ 141 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 1997 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 208 որոշման հիման վրա տրված «Բրոքերային ձեռնարկության, գրասենյակի և անկախ բրոքերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու» արտոնագրերը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովին` սույն թվականի նոյեմբերի 15-ից սկսել և մինչև 1997 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Բրոքերային ձեռնարկության, գրասենյակի և անկախ բրոքերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու» արտոնագրեր ստացած կազմակերպությունների լիցենզավորումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» թիվ 141 որոշման պահանջներին համապատասխան:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|