ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1996 թ. N 67
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 134 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 2-րդ գլխի «Հաշվետվությունների և տեղեկանքների ներկայացման ժամկետները» 3-րդ կետում ավելացնել 7-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների և տեղեկանքների գործող ձևերը փոխելու կամ հաշվետվությունների (տեղեկանքների) նոր ձևեր սահմանելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
քաղ. Երևան |