Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.1994-01.11.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
06.09.1994
Ստորագրման ամսաթիվ
06.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.1996

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 60

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ոՒ վաճառքի գործառնությունների իրականացման կարգի մեջ լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին

 

Ի լրումն և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման կարգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունները իրականացվում են միայն միջբանկային արտարժութային սակարկությունների միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը կարող են իրականացնել արտարժույթի ներբանկային առք ու վաճառքի գործառնություններ ինչպես իրենց հաճախորդների միջև, այնպես էլ սեփական միջոցների հաշվին իրենց և հաճախորդների միջև` միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքներով: Սույն սահմանափակումը կիրառվում է որոշման ընդունման օրվանից վեց ամիս ժամկետով` համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի:

3. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«10. Ճիշտ լրացված հայտի և հաճախորդի հաշվի վրա համապատասխան գումարի առկայության դեպքում բանկը պարտավոր է հայտը ներկայացնել առաջիկա սակարկությանը: Հայտի մերժման դեպքում բանկը պարտավոր է մերժումը գրավոր տեսքով հանձնել հաճախորդին: Բանկի կողմից հայտերի չհիմնավորված մերժման կամ սակարկությանը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված հաճախորդի գրավոր բողոքի առկայության պայմաններում բանկի նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները»:

4. Սույն որոշմամբ կատարված լրացումները և փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: