Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.1995-13.09.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.04.1995
Ստորագրման ամսաթիվ
20.04.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1996

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 1995 թվականի թիվ 70

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման ԵՎ գործունեության» կարգում փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Փոխանակման կետի դրամարկղի մնացորդի հանձնման ժամկետները սահմանվում են համապատասխան բանկի կողմից` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ հաճախականությամբ»:

քաղ. Երևան
թիվ 70

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան