Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.02.2002
Վավերացման ամսաթից
19.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 փետրվարի 2002 թվականի

թիվ 45

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 219 ՈՐՈՇՈՒՄԸ, ԴՐԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 115 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող պայմանագրերի իրավական սպասարկման ու հսկողության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 219 որոշումը և դրանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման իրավական սպասարկման կարգը»,

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 219 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման իրավական սպասարկման կարգում» լրացում կատարելու մասին» թիվ 115 որոշումը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և իրավական սպասարկման կարգը»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան