Գլխավոր տեղեկություն
Համար
Թիվ 1-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.211
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.09.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

6 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

Թիվ 1 Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով`

 

Որոշում եմ.

 

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 20 տոկոս։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան