Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2003-20.02.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.11
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.05.2002
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2002 թվականի թիվ 56

քաղ. Երևան 

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետի, գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներով, հաշվի առնելով համայնքի բնակիչների բազմաթիվ դիմումները,

 

Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`

 

1. Տալ համաձայնություն Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր բնակարանների նվիրաբերության մասին:

2. Բնակարանի օտարումը կատարվում է բնակարանի վարձակալի կողմից թաղապետարան ուղղված դիմումի հիման վրա, այդ բնակարանի բնակիչ հանդիսացող, լրիվ գործունակ անձանց գրավոր համաձայնությամբ:

3. Բնակարանը օտարվում է տվյալ բնակարանի բնակիչների անունով, որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

4. Վարձակալը իրավասու է համաձայնություն տալ բնակարանի օտարման համար, սակայն հրաժարվել դրա համասեփականատիրության իրավունքից, որի դեպքում օտարումը կատարվում է բնակարանի մյուս բնակիչների անունով:

5. Օտարված բնակարանների սեփականատերերը պարտավոր են բնակարանները օգտագործել միայն իրենց նշանակությամբ:

6. Բնակարանի օտարումը ձևակերպվում է թաղապետի որոշմամբ և կողմերի միջև կնքվող բնակարանի նվիրաբերության պայմանագրով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման:

7. Սույն որոշմամբ նախատեսված բնակարանների օտարման հետ կապված բոլոր ծախսերը կրում են բնակիչները:

8. Նվիրաբերման և օտարման համար պահանջվող փաստաթղթերն են.

8.1. Դիմում

8.2. Բնակարանի օրդերը կամ որոշումը

8.3. Չափահաս անդամների համաձայնագրերը

8.4. 1000 դրամ տուրքի մուծման կտրոնը

8.5. Քաղվածք վարձակալական քարտից

8.6. Բնակարանի հատակագիծը

8.7. Բնակարանի վարձակալության պայմանագիրը

8.8. Տեղեկանք կոմունալ վարձավճարների պարտք ու պահանջի մասին:

9. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի վրա:

9.1. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ

Մ. Սարգսյան