ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2003 թվականի թիվ 15-Ն
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով համայնքի ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը.
1. Համայնքի բնակչության սոցիալական որոշ խմբերի համար սահմանել զեղչեր հետևյալ չափերով`
- երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից
- զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից
- հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների համար 50% զեղչ
- միակողմանի ծնողազուրկ երեխաների համար 50% զեղչ
- միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաների հաճախելու դեպքում գանձվում է մեկ երեխայի լրիվ գումարը, մյուսներից` 50% զեղչով
2. Մեկ ամիս հարգելի պատճառով մանկապարտեզից բացակայող երեխաները ազատվում են տվյալ ամսվա վարձավճարից:
3. Լիազորել թաղապետին առանձին դեպքերում խիստ կարիքավոր այլ կատեգորիայի ընտանիքների համար սահմանել 50% արտոնություն:
Կողմ | |
Ա. Երմազյան ստորագր. | Խ. Մարգարյան ստորագր. |
Ս. Երմազյան ստորագր. | Ա. Ոսկանյան ստորագր. |
Կ. Հարությունյան ստորագր. | Կ. Վարդանյան ստորագր. |
Հ. Հարությունյան ստորագր. | Ս. Կարմաջյան ստորագր. |
Ն. Սողոմոնյան ստորագր. | Յ. Բադալյան ստորագր. |
Դեմ` չկա, ձեռնպահ` չկա |
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |