Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.10
Ընդունող մարմին
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.12.2001
Ստորագրող մարմին
Շենգավիթ համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 165

քաղ. Երևան

 

2002 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 1997թ. դեկտեմբերի 26-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և 1996թ. հունիսի 30-ի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի թիվ 12 հոդվածի 7-րդ կետի պահանջներով ավագանու քննարկմանն է ներկայացվում 2002թ. տեղական տուրքերի և վճարների սահմանման համար նախատեսվող հետևյալ դրույքաչափերը:

Շենգավիթ համայնքի տարածքում 2002թ. սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը

1.1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) հիմնական օբյեկտների համար` 50000 դրամ,

բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 10000 դրամ,

գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 20000 դրամ:

1.2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել` 10000 դրամ:

1.3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 10000 դրամ:

1.4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 32000 դրամ,

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 24000 դրամ:

1.5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) գազի և վառելիքայուղային նյութերի համար` ընթացիկ տարվա համար` 480000 դրամ,

բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 500 դրամ,

գ) այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար` 60000 դրամ:

1.6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել.

ա) խաղատների համար` 500000 դրամ,

բ) շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ,

գ) բաղնիքների (սաունաներ) համար` 200000 դրամ,

դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 100000 դրամ:

1.7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել` 0 դրամ:

1.8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 250000 դրամ,

բ) այլ արտաքին գովազդի համար` 10000 դրամ:

1.9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ:

2. Տեղական վճարների տեսակները

Շենգավիթ համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակները.

ա) Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 5000 դրամ,

բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 3000 դրամ,

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար` 10000 դրամ:

Ղեկավարվելով 1997թ. դեկտեմբերի 26-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և 1996թ. հունիսի 30-ի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի թիվ 12 հոդվածի 7-րդ կետի պահանջներով,

 

Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`

 

1. Շենգավիթ համայնքի տարածքում 2002թ. սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը

 

1.1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) հիմնական օբյեկտների համար` 50000 դրամ,

բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 10000 դրամ,

գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 20000 դրամ:

1.2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել` 10000 դրամ:

1.3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 10000 դրամ:

1.4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 32000 դրամ,

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 24000 դրամ:

1.5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) գազի և վառելիքայուղային նյութերի համար` ընթացիկ տարվա համար` 480000 դրամ,

բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 300 դրամ,

գ) այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար` 48000 դրամ:

1.6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել.

ա) խաղատների համար` 500000 դրամ,

բ) շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ,

գ) բաղնիքների (սաունաներ) համար` 200000 դրամ,

դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 100000 դրամ:

1.7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել` 0 դրամ:

1.8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 250000 դրամ,

բ) այլ արտաքին գովազդի համար` 10000 դրամ:

1.9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ:

 

2. Տեղական վճարների տեսակները

 

1. Շենգավիթ համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակները.

ա) Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 5000 դրամ,

բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 3000 դրամ,

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար` 10000 դրամ:

2. Հանձնարարել թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի, առևտրի և գանձումների, գյուղատնտեսության, վերահսկողության, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժիններին և թաղապետարանի գլխավոր ճարտարապետին (պետեր` Ա. Տեր-Թորոսյան, Ա. Շահումյան, Հ. Մարտիրոսյան, Ար. Գևորգյան, Ա. Գրիգորյան և գլխավոր ճարտարապետ Գ. Հարությունյան) սույն որոշման մասին քսանօրյա ժամկետում տեղյակ պահել համայնքի տարածքում տեղական տուրքեր և վճարներ վճարող տնտեսավարող սուբյեկտներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է 2002թ. հունվարի 1-ից:

4. 2002թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Շենգավիթ համայնքի ավագանու 2001թ. փետրվարի 23-ի «2001թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 2 որոշումը:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի, առևտրի և գանձումների, գյուղատնտեսության, վերահսկողության, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինների և թաղապետարանի գլխավոր ճարտարապետի (պետեր` Ա. Տեր-Թորոսյան, Ա. Շահումյան, Հ. Մարտիրոսյան, Ա. Գևորգյան, Ա. Գրիգորյան և գլխավոր ճարտարապետ Գ. Հարությունյան) վրա:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ

Մ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան