Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.17/10(96)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 347-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 429/4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՎՈԼՈԴՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 429) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Վոլոդյա Կարապետյան» (լիցենզիա թիվ 429) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ա/ձ Վոլոդյա Կարապետյանին (ք. Աբովյան, Դարանի փող. 3 շ., բն. 29) հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 24
Երևան