Գլխավոր տեղեկություն
Համար
N 151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 ապրիլի 2005 թ.  

N 151-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 333 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գարիկ Մարգարյանի 2005 թվականի փետրվարի 26-ի միջնորդագիրը ք. Երևան, Ագաթանգեղոսի 29 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 333) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Գարիկ Մարգարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի  գործառնություններ իրականացնելու թիվ 333 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Մարգարյանին հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`
 

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 15
Երևան