Գլխավոր տեղեկություն
Համար
N 343
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
18 օգոստոսի 1997 թ.

 

 

 

 


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1997 թ. N 343
քաղ. Երևան

 

Հողամաս հատկացնելու մասին 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախկին արդյունաբերության նախարարության Երևանի տեքստիլ-գուլպա-նասկեղենի արտադրական միավորման Թաիրով գյուղի մասնաճյուղի կողմից փաստացի օգտագործվող 0,29 հեկտար անօգտագործելի հողամասը մշտական օգտագործման հատկացնել նշված մասնաճյուղին՝ տեքստիլ-գուլպա-նասկեղենի արտադրություն կազմակերպելու համար:

 2. Հատկացված հողամասի օգտագործման իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան