ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 14.10.1997 | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 14.10.1997 | Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. Մամուլի միջոցներին օժանդակելու մասին | ԱԺ պատգամավորներ էդ. Եգորյան Ս. Գիմիշյան Ա. Մորիկյան 16.09.1997 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Խաչատրյան 3.10.1997 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 14.10.1997 | Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին | Կառավարություն 24.09.1997 | Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|