Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2006 թվականի N 1120-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արտակ Հարությունյանին` 210.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 180.0 հազ. դրամ, Մարտին Սահակյանին` 120.0 հազ. դրամ, Բելլա Հակոբյանին` 90.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 90.0 հազ. դրամ, Հովհաննես Սողոմոնյանին` 90.0 հազ. դրամ, Գարեգին Սարգսյանին` 90.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Հրաչիկ Գևորգյանին` 30.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ և Համլետ Նաջարյանին` 30.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1020.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան